«Մայր Հայաստան» արձանի բնորդուհին ում քանդակագործը հանդիպեց լոլիկի հերթում

«Հաղթանակի» զբոսայգում տեղադրված «Մայր Հայաստան» հուշարձանը, որ կառուցվել է՝ ի նշան Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և  տեղադրվել է 1950 թվականին։

Քչերն է, սակայն, հայտնի, որ արձանը, որը շատերն անվանում են «հայ կնոջ հավաքական կերպար», ունի բնորդուհի։ 17 մետր բարձրություն ունեցող այս արձանի բնորդուհին Եվգենիա Մուրադյանն է՝ արդեն 75 տարին բոլորած մի կին, ով ապրում է մեր կողքին, մայրաքաղաք Երևանում։

Հետաքրքիր է, որ բնորդուհուն՝ այն ժամանակ 18 տարեկան Գենյային, քանդակագործ Արա Հարությունյանը հանդիպել է հերթում։ Տիկին Գենյան այս մասին պատմում է․ «Ես 17-18 տարեկան էի՝ լոլիկի հերթում կանգնած, իսկ ինքը դիմացս լուռ ուսումնասիրում էր, նայում։ Մայրս նկատեց ու շտապ վերադարձնելով լոլիկները՝ ձեռքս բռնած խանութից դուրս տարավ։ Ինքը նկատեց և եկավ մայրիկիս ասաց, թե պետպատվեր ունեմ «Մայր Հայաստան» արձան քանդակելու»։

Քանդակագործը խնդրել է այցելել իր արվեստանոց, սակայն մայրը մերժել է։ Թողնելով իր տվյալները՝ քանդակագործը հեռացել է, և հետո միայն, երբ իմացել են, որ կասկածելի համարվող այդ մարդը տիկին Եվգենիայի եղբոր դասախոսն է։ Նա այցելել է քանդակագործին՝ եղբոր ուղեկցությամբ, և համաձայնել։

Այդպես 18-ամյա Եվգենիան դարձավ «Մայր Հայաստան» արձանի բնորդուհին։ Քանդակագործը լոլիկի հերթում մի հայացքով նրա մեջ նկատեց այն, ինչ նա ինքը երբեք չէր կարողանա նկատել։