Ճանաչենք մեր ՄԵԾԵՐԻՆ. ՀԱՅԸ, ով գունավորեց մեր մանկությունը՝ իր երաժշտությամբ

Հայկական ջազի ամենափայլուն հիմնադիրներից մեկը՝ կոմպոզիտոր ու դաշնակահար Ստեփան Շաքարյանը, ծնվել է  1935 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում, ապա 17 տարեկանում տեղափոխվել է Երևան:

1954թ. ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 2 տարի անց Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո` Լենինգրադի կոնսերվատորիա: 1964թ. ավարտել է ուսումը և վերադարձել Երևան: 1960-ականներին Երևանի Մշակույթի պալատին կից ստեղծել է առաջին «Պատանեկություն» խումբը:

1965թ. երևանյան ջազային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում: Նրա ստեղծագործությունները կատարել է Հայաստանի պետական ջազային, Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբերը, մի շարք այլ խմբեր:

Մշակել է հայկական ժողովրդական երգեր, որոնց տվել է ջազային շունչ: «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ:

Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ:

Նա հեղինակն է այնպիսի հայտնի մուլտֆիլմերի երաժշտությունների, որոնք լցրել են մեր մանկությունը՝

  • Պինգվին Վինը
  • Հայելու երգը