Ինչպե՞ս «Սև ոսկու» տիրակալի միլիոնները բաժին հասավ հայերիս

Բաքվի ամենահարուս հայ մարդկանցից մեկի կյանքի մասին այսօր պետք է պատմենք․ խոսքը Գալուստ Գյուլբենկյանի մասին է։  Նա ծնվել է 1869 թ. Ստամբուլում՝ հայտնի վաճառական Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում:

Տեղի համալսարանը ավարտելուց հետո, Գալուստը տեղափոխվում է Մարսել, որտեղ կատարելագործում է իր ֆրանսերենը: Ուումն ավարտում է Լոնդոնի Քինգս քոլեջում, որտեղ ինժեներ-նավթագործի դիպլոմ է ստանում: Կրթված ու մի քանի լեզունների տիրապետող երիտասարդը, կարողանում է միաժամանակ ստանալ նաև Անգլլիայի քաղաքացիություն ու կապեր է հաստատում այնտեղի մեծահարուստերի հետ։ Սա հաջողության սկիզբն էր, որ նա ունենում էիր երիտասարդության տարիներին։

galust

22 տարեկանում Գալուստ Սարգիսովիչը սկսում է աշխատել իր մասնագիտությամբ և առաջին գործուղմանն է մեկնում Անդրկովկաս ու Մերձավոր Արևելք: Հայտնաբերելով «սև ոսկու» հանքեր՝ նա իր սուր մտքով գնահատում է, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ հանքերում գտնվող նավթը և արագորեն հայտնում է այդ մասին Աբդուլ-Համիդ II-ին՝ չմոռանալով դրա մասին մի քանի հոդված գրել:

Այստեղից էլ սկսում է հայի միլիոններ կուտակելու ճանապարհը։ Գալուստի հետ հաշվի էին նստում անգամ թուրք իշխանավորները, որովհետև գիտեին, որ Գալուստը իրենց միլիոնների օգուտ է բերում։ Այնուամենայնիվ, Գալուստի միլիոնների մեծ մասը բաժին է հասել հայերին, քանի որ բարեգործը իր երկրի մասին ամենաշատն էր մտածում։