Նրա որդին ծնվեց հենց իր հուղարկավորության օրը. Կարդացե՛ք հերոս Վրեժի հերոսական պատմությունը

Նոյեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, լեգենդ դարձած, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ Վրեժ Մինասյանի ( Պողոսյան) հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից:

Մեկ տարի առաջ՝ այդ օրը, Վրեժը զոհվեց Մարտունի 2-ում, որտեղ իր զինակից ընկերների հետ կենացմահու պայքար էր տանում սպետեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ: Նրա շիրիմին տեղի ունեցավ խնկարկում, ապա ծաղիներ խոնարհվեցին այցելուների կողմից:

qahana

Վրեժը 4 տարեկանից զբաղվել է կարատե մարտարվեստով, Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Հասել է սև գոտի, 2-րդ դան աստիճանի։ Եղել է մարզիչ և ունեցել մրցավարի պաշտոն։ Ուսումը ստացել է տեխնիկումում՝ ոևպես մեխանիկ:

Ծառայության մեկնել է 2014թ. հուլիսի 29-ին՝ Քարվաճառ՝ որպես հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտի կոչումով։

vro

2020թ. հոկտեմբերի 26֊ին կամավոր մեկնել է Մարտակերտ՝ որպես ականանետի հաշվարկի հրամանատար։ Մարտունու շրջանում մարտական գործողությունների ժամանակ իր ջոկատով կազմակերպել և գերեվարել է թշնամու 3 զինվոր։

Ամուսնացած է, որդին՝ Մաքսը, ծնվեց Վրեժի հուղարկավորության օրը՝ 2020թ. նույեմբերի 15֊ին։ Վրեժը զոհվել է նոյեմբերի 8-ին, Մարտունի 2֊ում։

Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։

Փառք ու պատիվ մեր բոլոր ընկած հերոսներին: Խոնարհվում ենք: