Բնության հրաշքը. Տաք, թթու և հանքային այս ջուրը՝ Ջերմաջուր կոչվող առողջարանում

Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ։ Ջերմաջուրից 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնում է Սոթքի գնացքի կայարանը։ Այն առողջարանային նախկին ավան է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, որը, ցավոք, այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո:

jermajur

Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Հանքային ջուրն ունի բուժիչ հատկություն: Կարելի է երկար լողանալ բնական շատրվանի շուրջ կառուցած ավազանում:

Ավազանը գտնվում է Թարթառ գետի ափին` Քարվաճառ քաղաքից մոտ 20կմ հեռավորության վրա: Ուշագրավ է նաև Ջերմաջուր տանող ճանապարհը, որն անցնում է Թարթառ գետի ափով` ժայռերի ու անտառների միջով: Թարթառ գետի ափին են գտնվում գետնի խորքից բխող բնական բուժիչ տաք ջրերը, որոնց ջերմաստիճանը մոտ 60º C է հասնում անկախ տարվա եղանակից:

hanqayin jur

Տաք, թթու և հանքային այս ջուրն իր բուժիչ հատկություններով և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի Չեխիայի և Ջերմուկի հանքային ջրերին: Ի դեպ այն ավանը, որտեղ գտնվում է բնական տաք ջրերով հարուստ այս աղբյուրը` Ջերմաջուրը, կոչվում է հենց Ջերմաջուր: Արցախում է գտնվում նաև Ամարաս վանքը:  

Նախկինում Ջերմաջուրում գործել են բազմաթիվ առողջարաններ։ Արցախյան ազատամարտի ժամանակ Ջերմաջուրը մեծապես տուժել է ռազմական գործողություններից։