Հայն, ով գրում էր, թե ինչ խոսեն ԱՄՆ նախագահները

Հայազգի Արամ Բախշյանին վստահել են ԱՄՆ երեք նախագահների կարևոր ելույթների պատրաստումը: Նա հայտնի ճառագիր էր ԱՄՆ-ում և համագործակցում էր ամենաբարձր պաշտոնյաների հետ։

Արամ Բախշյանը ծնվել է 1944 թվականին Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքում։ Եղել է լրագրող ու խմբագիր, Հարվարդի համալսարանի դասխաոս, սակայն ճակատագրի բերմամբ դարձել է ճառագիր բարձրաստիճան ու պետական պաշտոնյաների համար։

Արամ Բաշխյանը հայերեն խոսել չգիտեն, սակայն նա զգում էր հայոց լեզուն և շատ էր ափսոսում, որ չի կարողանում արտահայտվել այդ լեզվով։ Նա եղել է Հայաստանի ու Արցախի  պատվիրակությունները դիավորողների խմբերի կազմում։

Նա աշխատել է Նիքսոնի, Ֆորդի և Ռուզվելտի ճառագիրների թիմում, դասավանդել Հարվարդի համալսարանում։

Արամ Բախշյանը նշանակվեց նախագահի հատուկ օգնական`արվեստի, հումանիտար գիտությունների, կրթության և միջազգային հարցերի գծով: 1982 թ. մայիսին Ռեյգանը նշանակեց Բախշյանին իր անձնական ճառագիր՝ գնահատելով նրա անխոնջ աշխատանքը:

Բախշյանն անգամ պետական ծառայությունը լքելուց հետո շարունակում էր գնահատված, սիրված ու ճանաչված մնալ։