Մութ փաստեր ՀԱՅ հանճարի մասին, որոնք դուք չգիտեք

  • Սիրեց իր հեռավոր ազգականին, այնուհետև՝ նրա քրոջը

ետիք Իսահակյանի և Շուշանիկի սերը մեկն է այն տեսակ պատմություններից, որոնք կարդիոգրամայի պես՝ վայրիվերումներով ձգվում են մի ամբողջ կյանքի երկարությամբ: Երբեմն ընդհատվում են կյանքի բերումով, բայց այդ նույն կյանքի նախախնամությամբ էլ շարունակում են հիշեցնել իրենց մասին: Սա հայ գրականության ամենապոետիկ սերերից է, այն սերերից, որոնք գլուխգործոցներ են ծնում:

1891 թվական, ապրիլ Իսահակյանը վերադարձավ հայրենի Ալեքսանդրապոլ, որտեղ, բացի հայրենիքի կարոտի փարատումից ու մտերիմներից, նրան էր սպասում իր կյանքի մեծագույն, մի քիչ կործանարար ու անսահման արգասաբեր սերը: Նա Շուշանիկ Մատակյանն էր՝ Իսահակյանի հեռավոր ազգականուհին, մոր՝ Ալմաստի քրոջ թոռը: Մանուկ հասակում Ավետիքն ու Շուշանիկը հաճախ էին հանդիպել ընտանեկան խնջույքներին:

Իսահակյանը սկսում է իրար հետևից գրել մեկը մյուսց ավելի գեղեցիկ ու սիրառատ բանաստեղծություններ: Նրա քնարերգությունը ամբողջովին լցված էր սիրով:

Բանաստեղծը ստանում է Շուշանիկի համաձայնությունն առ այն, որ նրանք նամակագրական կապ կպահեն: Շուշիկն իհարկե ավելի զուսպ էր իր սիրո արտահայտչամիջոցներում, սակայն փոխադարձությունը կարծես ուրվագծվում էր:

Նրանց հարաբերությունների հետագա զարգացումներին ծանոթանում ենք հենց Իսահակյանի հուշագրություններից:

Իսահակյանի հուշագրություններն ու նամականին վկայում են, որ թեև արդեն ամուսնացած, Իսահակյանը չի դադարում սիրել այն առաջինին՝ Շուշանիկին: Չի դադարում գրել նրա մասին, չի դադարում գրել նրան:

  • Գրողի նոր սերը՝ նախկին սիրո Շուշանիկի քույրը

Գրողը Շուշանիկի ընտանիքի հետ հեռավոր ազգակցական կապեր ուներ, ուստի անգամ Շուշիկի ամուսնությունից հետո շարունակում էր երբեմն-երբեմն այցելել նրանց: Հենց այդ նույն տանն էլ նա պարբերաբար տեսնում էր մեկ այլ գեղեցկուհու՝ Աննիկին:

Թեև սկզբում Աննան գրողի համար ուղղակի երեխա էր, սակայն ժամանակ անց նա սկսում է աղջկան նայել ուրիշ աչքով՝ իբրև մեկի, ում կարելի է սիրել:

Բանաստեղծի՝ քաղաքից հեռանալու հետ մեկտեղ մեկնարկում է Իսահակյանի և Աննայի նամակագրությունը: Այն սկզբում ավելի բարեկամական բնույթ է կրում, թվում է՝ գրողը փորձում է ամեն կերպ զսպել իր զգացմունքը, սակայն ավելի ուշ այդ նամականին դառնում է միալար սիրո խոստովանություն:

Գուցե իրականում Իսահակյանը Աննայի մեջ տեսնում էր նրա քրոջը՝ Շուշանիկին, գուցե հենց դա նկատելով էլ Աննան ընթացք չի տալիս այդ հարաբերություններին, ու դրանք այդպես էլ մնում են թղթերի վրա: