Այս հայուհին աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է․ գիտե՞ք, թե որ ոլորտում է նա փայլում
Խոսքը հայկական ծագմամբ ամերիկացի բժիշկ, բժշկության դոկտոր, մանկական նյարդաբան Լուսի Բալյան Ռորք Ադամսի մասին է։

2015 թվականից Նոուլսի հոգաբարձուների խորհրդի անդամ է, 50 տարի Պենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի Պերելմանի պաթոլոգիայի և լաբորատոր բժշկության կլինիկական պրոֆեսոր է։ Լուսի Բալյան Ռորք Ադամսը կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է։
Լյուսի Բալյանի հայրը լքել է Կեսարիան 1913 թվականին և 1920 թվականից հաստատվել Միացյալ նահանգների Մինեապոլիս քաղաքում։ 1921 թվականին Ստամբուլից ապագա ամուսնու նկարը տեսնելով, երկու քրոջ և եղբոր հետ Մինեապոլիս է տեղափոխվել եղեռնից մազապուրծ Լուսիի մայրը, և այնտեղ էլ ամուսնացել են։ Լուսի Բալայանը ծնվել է 1929 թվականին Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում, եղել է հինգ քույրերից ամենափոքրը։ Զբաղվել է արվեստով, երազել է օպերայի երգչուհի դառնալ, սովորել է Ազատ արվեստի քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան (1951) և արվեստի մագիստրոսի կոչում (1952)․ապա Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցում հոգեբանության գծով բժշկության գիտությունների բակալավր (1955) և բժշկության դոկտոր Դոկտոր Ռորկ-Ադամսը կլինիկական հոգեբանության ոլորտում իր կարիերան սկսել է Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցն ավարտելուց և Ֆիլադելֆիայի ընդհանուր հիվանդանոցում անատոմիական և նյարդաբանական հիվանդությունների կլինիկական օրդինատուրայի ավարտից հետո։ Նա նախընտրել է կենտրոնանալ մանկական նյարդաբանության վրա, որը երկար ժամանակ անտեսված է եղել։
2015 թվականին Լուսի Բալյան Ռորք Ադամսը 2 մլն դոլլար է նվիրաբերել Սբ․ Ներսես ընծայարանին։ Նա որոշել է այդ գումարով իր աստվածապաշտ ծնողների հիշատակին և պատվին աստվածաբանության ամբիոն հիմնել Սբ․ Ներսես ընծայարանում, ինչը կխթանի ապագա քահանաների կրթությունը։ Նրա հիմնած «Պլանավորված նվիրատվություն» միությունը նպատակ ունի ուրիշներին ևս իրենց կամքով հիշել սեմինարիան։