Այս հայը կարողացել է դառնալ Լիբանանի նախագահ․ ճանաչենք մեր հայրենակցին
Էմիլ Լահուդը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում։ Հայրը Լիբանանի գեներալ Ջամիլ Լահուդն է, իսկ մայրը ունի հայկական արմատներ․ նախնինները եղել են Ադապազար քաղաքից։

Նախնական կրթությունը ստացել է Բեյրութում, իսկ 1956 թվականին ընդունվում է ռազմական ակադեմիա և սովորում մեկ տարի։ Այնուհետև սովորում է Միացյալ Թագավորության Դարթմութի ռազմածովային քոլեջում։ Վերադառնում է Լիբանանի ռազմական ակադեմիա և ավարտում այն որպես կրտսեր լեյտենանտ, իսկ արդեն 1969 թվականի ապրիլի 1-ին Էմիլը ստանում է լեյտենանտի կոչում։

Արդեն 1980 թվականի հունվարի 1-ից ծառայում է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ մի քանի տարի անց՝ 1989 թվականին, ստանում է գեներալի կոչում։
1998 թվականին ընտրվում է որպես Լիբանանի 11 նախագահ և կառավարում է մինչև 2007 թվականը։
