Ինչպե՞ս այս հայը համարձակվեց Չերչիլի բերանից հանել սիգարը․ գազազած Չերչիլի պատասխանը շատ անկեղծ էր այդ պահին

Հայաստանում ծնված, Կանադայում մեծ անուն հանած մեր հայրենակից լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մահացավ 2002թվին՝ 93 տարեկան հասակում: Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է 20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ:

cherchil

Ամենահետաքրքիր պատմությունը կապված է Ուինսթոն Չերչիլի հետ: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, որտեղ Համայնքների պալատում ելույթ ունենալուց հետո՝ Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Մաքենզի Քինգը (ով, ի դեպ, եղել է առաջին հայտնի մարդը, ում լուսանկարել է Քարշը: Նա հետագայում մեր հայրենակցին ծանոթացրել է Կանադայի էլիտար խավի հետ) Չերչիլին առաջարկում է «Խոսնակի սենյակում» անցնել: Չերչիլին նախապես չէին զգուշացրել այդ մասին, եւ նրան այս միտքն այնքան էլ դուր չի գալիս, սակայն չի հրաժարվում: Սովորության համաձայն, Չերչիլը կպցրեց իր սիգարը եւ «թարս չափեց» 33-ամյա լուսանկարչին: Սա նշանակում էր՝ պատրաստ եմ, նկարի՛ր: Կադրը հաջող չէր, եւ Քարշը Չերչիլին խնդրեց բերանից հանել սիգարը:

yusuf

Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը մոտեցավ նրան եւ ասելով՝ «Ես ներողություն եմ խնդրում», Չերչիլի բերանից հանեց սիգարը: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր տղային, երբ լուսանկարչական ապարատը չխկաց:

«Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար»,- հետագայում այսպես է ասել Չերչիլը Քարշին: