Դարդանելի օպերացիան իրականացրած հայը, ով Էնվեր Փաշայից ստացավ բարձրագույն կոչում

 Սարգիս Թորոսյանի անունը պատմության էջերից ջնջելն այդքան էլ հեշտ չէ: «Չանաքկալեում մի հայ սպա կար` Սարգիս Թորոսյան անունով: Նա Կեսարիայից էր: Հրետանու հրամանատար էր: Հակառակորդի մի քանի նավ էր խորտակել: Մարտերից մեկում ծանր վիրավորվել էր: Հետագայում, երբ քրիստոնյաներին խստորեն արգելվեց  զինվորական դառնալ, Սարգիսը մեկնում է Գերմանիա:

dardanel

Քոլեջում ուսանելու տարիներին Սարգիսը ընկերանում է ազգությամբ արաբ Մուհարեմի հետ, ում հայրն օսմանյան բանակի փաշա էր: Վերջինիս միջոցով երկու տղաներն էլ ուսումը սկսում են շարունակել ռազմական դպրոցում:Պատերազմի մեջ մտնելուց առաջ Թորոսյանը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը։

Նա առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում: Սարգիս Թորոսյանի այս քայլը գնահատանքի արժանացավ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ու այս դեպքից հետո, Սարգիսին ներկայացրեցին, բարձրաստիճան թուրք սպայերին, ու Էնվեր փաշան ամենաբարձր կոչմանը արժանացրեց նրա, իր կատարած սխրանքի համար։