ՀԱՅԱՍՏԱՆԻ ամենաբարձր ու հրաշագեղ գագաթները, որոնք արժե գրավել

  • Աժդահակ լեռ (3597,3 մ)
960x659 - 5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

Աժդահակը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում՝ Հայաստանի Կոտայէ և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին:

Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։

խառնարանը հունիս 960x647 - 5 գագաթ, որ արժե գրավել. Հայաստանի ամենաբարձր լեռները

Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն:

Տարվա մեծ մասը ձնածածկ է։ Լանջերը լերկ են։

Գեղամա լեռների լանջերին կան բազմաթիվ ժայռապատկերներ և վիշապաքարեր, որոնք վկայում են մշակութային հարուստ անցյալի մասին: 

  • Արիության լեռ

Արիության կամ Գոմշասար լեռնագագաթը գտնվում է Մռավի լեռների արևելյան մասում։ Բարձրությունը 3724 մետր է։ Կազմված է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի։

Լեռը հայտնի է նաև Արության, Արությունա սար և Գյամիշ անուններով: Ըստ ավանդազրույցի, Արություն անունով մի ճգնավոր ձմեռները բնակվելիս է եղել այս լեռան կատարին` իրեն անտանելի սառնամանիքների մեջ նեղելու համար: Դրա համար էլ սարը կոչվել է Արությունա սար: