Ի՞նչ մեղք էր գործել Կոմիտասը Խրիմյան Հայրիկի առաջ

Իր դուրեկան ձայնի, ինչպես նաև բնավորության ու մարդկային տեսակի համար Կոմիտասը արժանացել էր Խրիմյան Հայրիկի համակրանքին։ Տոնական օրերին Մկրտիչ Խրիմյանը նրան էր վստահում ղեկավարել խորանի երգեցողությունը, որը ներառում է դպրաց դասի և ավետարանների ընթերցումները:

Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հիշում է, թե ինչպես մի անգամ` Սուրբ Գևորգ զորավարի տոնին՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո Հայրիկը Կոմիտասին հրավիրում է միասին ճաշելու։ Դա մեծ պատիվ էր Կոմտասի համար, բայց նա կարծես անհետացած լիներ։  Նրան այդպես էլ չգտան, որ սեղանակից դառնա Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Նա հայտնվեց միայն ավելի ուշ՝ ոգևորված պատմելով, թե ձայնագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր՝ ուխտավորների կատարմամբ, ովքեր սեղան էին բացել, երգում էին ու ուրախանում։

Կաթողիկոսի բարկությունը մեղմելու համար ներկայանալով նրան` ծունկի է գալիս և ասում, որ իր մեղքը կարող է քավել` իր հավաքած երգերից ու պարերգերից կատարելով:

Այդ դեպքից հետո Խրիմյան Հայրիկը թույլ է տալիս Կոմիտասին, որ Սուրբ Պատարագից հետո ազատորեն շրջի մարդկանց մեջ ու գրառի ժողովրդական երաժշտությունը: