Ինչու՞ է Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով

Նոյեմբերի 10-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով՝ որպես խորհրդանշական քայլ 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի կապակցությամբ` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների: 

los angeles

Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

hayastan

«Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,-ասված է հաղորդագրությունում: