Ռուսաստանի մեծ իշխանի տապանաքարի վրա հայկական տառեր են գրված. ով և ինչու է գրել

Ռուսիայի մեծ իշխան Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի վրա գրված են հայկական տառեր՝ Ա, Մ, Թ, Կ, Բ: Ով և ինչու է գրել հայոց տառերը մեծ ռուս իշխանի սարկոֆագի վրա, և ինչ են նշանակում, հայտնի չէ։

Հայ գիտնական Ժիրայր Նորայրի Տեր-Կարապետյանը կարծում է, որ Ա, Մ, Թ, Կ, Բ տառերը հապավում է, որ բացվում է այսպես. «Ամենաիմաստուն մեծ թագավորին Կիևի բնակիչներից»:

Այս մեկնաբանությունը ընդամենը վարկած է։ Հավանաբար սխալ, քանի որ նա իշխան էր, ոչ թե թագավոր: Սակայն Ռուս պատմաբանները Յարոսլավ Իմաստունին երբեմն կոչում են իշխան, երբեմն էլ՝ թագավոր: Նմանապես, ռուսները Դանիլո Գալիցկին անվանում են ռուսական իշխան, իսկ ուկրաինացիները՝ Ուկրաինական թագավոր: Այս խորհրդավոր երևույթին համոզիչ պատասխան դեռևս չկա և չենք կարող ասել, թե վարկածը ճիշտ է, թե ոչ, և եթե սխալ է, ապա ինչ նշանակություն ունեն ՀԱՅԿԱԿԱՆ տառերը:

Հ. Գ. Ինչպես նկատել են փորձառու հետազոտողներ Արտաշես Արծրունին և Արեգ Դյուշունցը, Եգիպտական «սարկոֆագ» բառը հայկական սարք և փակ բառերից է գալիս: