Street art-ը Հայաստանում. ո՞վ է զարդարում ԵՐԵՎԱՆՅԱՆ փողոցները գեղեցկագույն պատկերներով (լուսանկարներ)

Ռոբերտ Նիկողոսյանը պրոֆեսիոնալ նկարիչ է Երևանից։ Նրա համար փողոցային արվեստը ինքնարտահայտման և իր զգացմունքներն ու հույզերը ցուցադրելու միջոց է։ Ի դեպ, Ռոբերտը հայտնի է ոչ միայն իր փողոցային գրաֆիտիներով, այլև թեյով, սուրճով, մուրաբանով, աղով, կաթով և այլ բաների միջոցով արված նկարներով։

«Ես միշտ երազել եմ նկարել հայտնի հայերի դիմանկարները»,-խոստովանում է նկարիչը: Քաղաքի հեռավոր շրջաններում նկարելուց հետո Ռոբերտը հասկացել է, որ իր մոտ վատ չի ստացվում և որոշել է փորձել նկարել երևանցիների համար ավելի մատչելի վայրերում, որտեղ նկարները ավելի շատ մարդիկ կտեսնեն:

Այսօր արդեն Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի վառ դիմանկարները գրավում են անցորդներից յուրաքանչյուրի ուշադրությունը։ Ինչպես ընդգծում է նկարիչը, հասարակության արձագանքը հիմնականում դրական է, սակայն լինում է նաև քննադատություն, որը նա պատրաստ է լսել, եթե այն արված է մասնագիտական տեսանկյունից։