Ծաղկաշենցիների հայրենանվեր սխրանքը. նրանց պատվին գյուղում խաչքար տեղադրվեց

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացման և օրհնության արարողություն։ Այն նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած ծաղկաշենցիներ Գոռ Ներսիյանին և Վասակ Գասպարյանին։

Մինչ Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունիքի մարզի առաջնորդական տեղապահ, Տեր Պարթև Վարդապետ Բարսեղյանի աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից խաչքարի օծումը, սպիտակ սավանը իջեցրին նահատակված հերոսների ծնողները։

otsum

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ծաղկաշենիցներ, այլև Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից ժամանած հյուրեր, զոհվածների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոսներ, դպրոցի ոսուցչական կոլեկտիվն ու աշակերտները։

batsum

Ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մազպետի տեղակալ Ռուբիկ Նաղոյանը, իսկ Ծաղկաշենի համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ծաղկաշենցիներին։

nerkaner

Խաչքաչ-հուշարձանի պատրաստման և տեղադրման գաղափարը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սևակ Կարապետյանինն է, ում նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով էլ քանդակագործ Ստյոպա Գետչյանի շնորհիվ կյանքի կոչվեց այդ վեհ գաղափարը, ու հիմա ծաղկաշենցիները Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վայրը համարում են սրբության սրբոց, մի նոր եռաբլուր, և ամեն անգամ այցելելով եկեղեցի՝ խնկարկելու և ծաղիկներ են խոնարհելու։