Վայոց սար՝ հրաբուխ, որ ոչնչացրեց մի ամբողջ քաղաք. գիտե՞ս, թե որ քաղաքի մասին է խոսքը

Շատերը լսել են իտալական հայտնի Պոմպեյ քաղաքի մասին, որը ավերվել է Վեզուվիայի ժայթքման հետևանքով, սակայն քչերը գիտեն, որ հին Հայաստանում՝ Վայոց ձորի մարզում, եղել է Մոզ քաղաք, որը նույնպես ոչնչացվել է 735 թվականին հրաբխի ժայթքման արդյունքում։

Վայոց Սարը տեղացիներն անվանում են գիժ լեռ, որի բարձրությունը 2581մ է։ Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում։

Ըստ ավանդության՝ տարերքից ապշած մարդիկ փախչում էին իրենց տներից և գոռում՝ «Վայ, վայ»: Կիրճը լցվեց բոլոր կողմերից հնչող «վայ»-երով։ Այսպես, ժողովրդական ստուգաբանությամբ էլ տեղի է ունեցել «Վայոց Ձոր» շրջանի անվանումը։ Այս մասին գրում են Կիրակոս Գանձակեցին ու Ստեփանոս Օրբելյանը, սակայն տարերքից 300 տարի առաջ Եղիշեն ու Մովսես Խորենացին հիշատակում էին Վայոց Ձորի անվանումը։

Վայոց-սարը Հայաստանի ամենաերիտասարդ հանգած հրաբուխն է։ Ք. ա 600 տարի առաջ Հայաստանում Վայոց-սար հրաբխի ժայթքման պատճառով լավայի տակ մնաց 10 000 բնակչությամբ Մոզ քաղաքը։ Այդ տարիներին Մոզը մեկն էր աշխարհի խոշորագույն քաղաքներից, որը գտնվում է Մեծ Մետաքսի ճանապարհին: Ըստ գնահատականների՝ զոհերի և ավերածությունների քանակով այդ իրադարձությունը գերազանցում է Պոմպեյ քաղաքի հայտնի աղետի կորուստները (79թ.)։

Վերջին ժայթքումը տեղի է ունեցել մոտ 735թ.։ Հրաբուխներն ուղեկցվել են երկրաշարժերով և հանգեցրել քաղաքների ու գյուղերի անհամար ավերածությունների: