Խ․ Աբովյանի ամուսնական այս գաղտնիքի մասին միայն քահանային է հայտնի եղել․ ինչու՞ են նրանք այս մասին որոշել լռել

1838 թվականին, Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսուչ աշխատելու ժամանակ՝  Խ. Աբովյանը հանդիպում է 18-ամյա Էմիլիե Լոոզեյին: Շարունակվող հանդիպումներն ու զրույցներն աստիճանաբար ընդունում են ջերմ ու անկեղծ բնույթ և տարվա երկրորդ կեսին ավարտվում երկուստեք սիրո խոստովանությամբ: Անհրաժեշտ էր թույլտվություն ստանալ առաքելական և լութերական եկեղեցիների կրոնական մեծերից, հրաժեշտ տալ հոգևոր կոչմանը, որից հետո միայն կնքել ամուսնական դաշն:

Abovyan

Այդպես էլ արվում է… 1839 թվականի հունվարի 23-ին Սինոդը լսում է Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսուչ Խաչատուր Աբովյանի խնդիրքը և տալիս դրական լուծում: Էմիլիեն համաձայնվում է, որ պսակադրությունը կատարվի հայկական եկեղեցում, հայ քահանայի կողմից, որ իրենց երեխաները նույնպես մկրտվեն հայկական եկեղեցում՝ հայկական դավանանքի համաձայն:

Խաչատուր Աբովյանն իր հերթին պարտադրվում է երբեք չբռնանալ իր կնոջ դավանանքին: Դաշնը կազմված և վավերացված է Թիֆլիսում, 1939 թվականի օգոստոսի 6-ին: Պսակադրությունը տեղի է ունենում 1839 թվականի դեկտեմբերի 10-ին: