Մեծ հայը, ով քիչ էր մնում՝ մեռներ խավիարի մեջ

Արմեն Պետրոսյանը հայտնի է աշխարհում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են սև խավիարի արտադրման ու իրացման գործերում։ Նա աշխարհահռչակ Petrossian ապրանքանշի հեղակավարն է, որը վերահսկում է համաշխարհային վաճառքի մոտ 25%-ը։ Ռուսական խավիարն օգտագործման համար պիտանի է դառնում Փարիզից ոչ հեռու գտնվող Petrossian գործարանում:

petrossian

Ընկերությունն ու կազմակերպությունը 100 տարեկան են։ Արմեն Պետրոսյանը նաև հյուրանոցների ու ռեստորանների լայն ցանցի հիմնադիր է, որտեղ, բնականաբար, որպես գլխավոր կերակրատեսակ մատուցվում է սև խավիարնը:

Ամեն բան սկսվեց, երբ Միքայել և Մելքում Պետրոսյան եղբայրները եկավ Փարիզ՝ պրակտիկայի։ Նրանք այնտեղ մնացին հեղափոխության պատճառով և որոշեցին փարիզյան բոմոնդին առաջարկել այդքան սիրված ռուսական սև խավիարը։ Խորհրդային դեսպանատան հետ բանակցությունները հաջող ընթացան, Petrossian ընկերությունը թառափի խավիարը շատ արագ վերածեց փարիզյան հատուկ շքեղության:

Արմեն Միքայելի Պետրոսյանը ծնվեց 1949 թվականին, երբ ընտանեկան բիզնեսն արդեն հաջողել էր։ Նա էլ մեծանալով ու Սորբոնի համալսարանն ավարտելով՝ շարունակեց հոր ու հորեղբոր գործը՝ ավել մեծացնելով, ավելի բարձրացնելով ընկերության վարկանիշն ու ընդգրկումը։

Նա միանգամից ղեկավար չդարձավ, այլ աշխատեց ընկերությունում՝ կատարելով նախ ամենացածր աշխատանքները ու աստիճանաբար բարձրանալով։

«Ես ծնվել եմ խավիարի մեջ, և քիչ էր մնում` այդ խավիարի մեջ մեռնեի», — կես կատակ-կես լուրջ միշտ ասում է նա՝ նկատ ունենալով այն պատմությունը, երբ շատ փոքր տարիքում մի անգամ ընկնելով խավիարի տակառի մեջ՝ քիչ է մնացել` խեղդվի: