Այս հայը Եվրոպայում եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահը. ու՞մ մասին է խոսքը

Խոսքը հայ գործարար, ազգային բարերար, հասարակական ու համայնքային գործիչ Կարպիս Փափազյանի մասին է: Ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում:

Безымянный

1940 թվականին տեղափոխվել է Ավստրիա։ Ժամանակին, երբ Գարգին Նժդեհը Եվրոպայում էր, Կարպիս Փափազյանը նրա թիկնապահն էր։

1988 թվականից ի վեր հայ ինքնությանն ու հայ մշակույթին աջակցող օտարերկրացիները արժանանում են Համահայկական բարեգործական միության (ՀԲԸՄ) «Կարպիս Փափազյան» մրցանակին։

«Այս որոշումը կայացրել եմ, երբ հանդիպեցի ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանին և ասացի, որ կարծես թե գաղափար ունեմ։ Պետք է գնահատել օտարերկրացիներին, ովքեր օգնում են հայերին: Ես որոշեցի այս մրցանակը հիմնել բարեգործական հիմնադրամի հովանու ներքո»,- ասաց Կարպիս Փափազյանը։ Հայտնի է, որ մրցանակին արդեն արժանացել է 28 օտարերկրացի։

Փափազյանը եղել է ավստրո-հայկական մշակութային ընկերության պատվո անդամ (1979), Վիեննայի հայ ուսանողական և երիտասարդական միության պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի պատվո անդամ (1985 թվական), «Արարատ» մարզական միության պատվավոր մարզիկ (2010):

Կարպիս Փափազյանը մահացել է 99 տարեկան հասակում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հայտնի է, որ Փափազյանը երկար ժամանակ հիվանդ է եղել։