Բակունցի և կնոջ վերջին հուզիչ խոսակցությունը

  • Բակունցի կինն ու սրտակից ընկերը՝ Վարվառան
Axel Bakunts - Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները...

Բակունցը  Վարվառայի հետ ծանոթացել է Խարկովում՝ 1923 թվականին: Տեղի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուն պես Բակունցը Վարվառային առաջարկում է ամուսնանալ իր հետ և միասին մեկնել Հայաստան, բայց Վարվառան պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ. այդպիսով նա մերժում է Բակունցի առաջարկը։ 1923 թվականին Բակունցն, այնուամենայնիվ գալիս է Հայաստան, իսկ իր սիրո՝ Վարվառայի հետ նամակագրական կապ է պահպանում։

37017957 1081441438676553 1355087960281710592 n - Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները...

Ավելի ուշ պարզվում է, որ Վարվառային մերժել են մասնակցել ընդունելության քննություններին, և Բակունցը՝ օգտվելով առիթից, առաջարկում է իր սիրելիին գալ Հայաստան և այստեղ շարունակել ուսումը։ 1923 թվականի դեկտեմբերին Վարվառան գալիս է Երևան և ընդունվում Պետական համալսարան, սակայն՝ հայերենի վատ իմացության պատճառով շուտով ստիպված է լինում կիսատ թողնել ուսումը։ Փոխարենը մեկ տարի անց՝ 1924-ին Վարվառան ընդունում է Բակունցի ամուսնության առաջարկությունն ու դառնում նրա կինը։ Վարվառան սրտակից ընկեր էր Բակունցի համար, հավատարիմ ու սիրող կին։

  • Բակունցի ձերբակալությունը

1937 թվականի սեպտեմբերի 17-ին կալանավորում են նաև Վարվառային, իսկ որդուն՝ Սևադային հանձնում են Բակունցի եղբորը:

  • Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները
բակւնց վառըա սեվադա - Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները...

«Կալանքի ժամանակ Բակունցի հետ ունեցել եմ երեք տեսակցություն: … Առաջին տեսակցության ժամանակ նա քիչ էր փոխվել: Նրա տրամադրությունը համեմատաբար առույգ էր, զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում էր ինչ-որ թյուրիմացության հետևանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր: Հոկտեմբերին ես նրան տվեցի հերթական սննդամթերքը և ստացա նրա կեղտոտ սպիտակեղենը: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում:

Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի:

«Իմացի՛ր,-այն Ամենը, ինչ ասում եմ քեզ, պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ ու մեծացնեմ երեխային:

«Որդիս, այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»:

Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցվում իր հեղինակային իրավունքը:

«Հավանական է, պետք է մեկնել, բայց դեռ կտեսնենք։ Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։… Դիմելով որդուն, որ ներկա էր նաև այդ տեսակցությանը, Բակունցն ասաց.«Դու շա՞տ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան:-Ո՛չ, հայրի՛կ. – Ճիշտ է, զավա՛կս, դու մի՛ ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես» …