Այս հայուհու անունը քանդակված է Հիպոկրատի մարմարե հուշարձանին․ «կին, որ հաղթեց ծերությանը»
Չկա աշխարհում ավելի լավ զգացողություն, երբ իմանում ես ծերությունը այլևս դատավճիռ չի։ Կանայք, ովքեր ժամանկին այդքան վախենում էին ծերանալուց, այժմ պետք է շնորհակալ լինեն այս հայուհուն։
Իր բժշկական ծառայությունը հայուհի Աննան սկսեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` ծառայելով որպես բուժքույր։
Չորս տարի շարունակ հետևելով ռումինացի բժշկի` ակադեմիկոս Պարխոնի տեսությանը, ով կարծում էր, որ ծերությունը հիվանդություն է, որը կարելի է բուժել և նույնիսկ կանխել, Աննա Ասլանը ձեռնամուխ է լինում ծերությունը կանխող և մարդկային կյանքը երկարացնող դեղամիջոցի ստեղծմանը: Փորձերը բարեհաջող են ընթանում, ու Աննային հաջողվում է ստեղծել մի դեղամիջոց, որի շնորհիվ տարեց մարդիկ կարողանում են լիարժեք կյանքով ապրել։

100-ամյա ծերերի գլխին սկսում են աճել մազերը։ Պարզվում է, որ «Հերովիտալ H3»-ը կարող է երկարացնել կյանքը մինչև 100 տարի, բուժել հաշմանդամությունը, որոշ սրտային և նյարդային հիվանդություններ, հոդային ցավեր, կաթված, շաքարախտ, բարելավել հիշողությունը: Աշխարհի ամենահայտնի դեմքերն են այցելել նրա մոտ ու բուժվել, ու այդ հանգամանը ավելի է օգնել Աննային մարդկանց հավատացնելու, որ այս դեղամիջոցը հրաշքներ կարող է գործել։