Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի պատին նրան նվիրված հուշատախտակ կա. կռահեցի՞ք՝ որ հայ բանաստեղծի մասին է խոսքը

Խոսքը հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մնացական Թարյանի մասին է:

 Ծնվել է 1920 թվականին Վաղարշապատում:

1940 թվականին ավարտել է Վաղարշապատի Շոթա Ռուսթավելու անվան մանկավարժական ուսումնարանը։

1939-1940 թվականներին աշխատել է Ապարանի շրջանի Ղրխդագիրման (այժմ՝ Հնաբերդ) գյուղի միջնակարգ դպրոցում։

 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1942 թվականին ծանր վիրավորվել, գերվել է, ազատվելուց հետո՝ 1945 թվականին բռնադատվել է, իսկ 1947 թվականին՝ արդարացվել։ 1947-1978 թվականներին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման № 2 մշակույթի տանը: Գրողի մի շարք բանաստեղծություններ վերածվել են երգերի:

Ի դեպ, Թարյանի անունով է կոչվում Էջմիածնի թիվ 4 գրադարանը: Իսկ շենքը, որի պատին բանաստեղծին  նվիրված հուշատախտակ կա Երևանի Կոմիտասի պողոտայի այն շենքի պատն է, որտեղ բանաստեղծն ապրել է 1960-1999 թվականներին։

Բանաստեղծի ժաղովածուներից են՝  «Իմ սիրած գույնը», «Գարնանային ծաղիկներ», «Նավորդները», «Մի կտոր հաց», «Ես աշուն եմ նկարել», «Հույսի հաղթանակը», «Սիրում եմ ձեզ, երեխաներ»։

Մնացական Թարյանը մահացել է 1999թվակաինի՝ 79 տարեկան հասակում: