ՀԱՅԵՐԻ 81 տոկոսը բարի է. Ի՞նչ հարցում է իրականացրել Viber-ը՝ Բարության համաշխարհային օրվան ընդառաջ

Բարության համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է նոյեմբերի 13-ին, Viber մեսենջերն իր օգտատերերի շրջանում հարցում է իրականացրել, թե ինչ է բարությունը և ինչպես է այն դրսևորվում։

Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար բարությունն արտահայտվում է ուրիշներին օգնելու և ուրախացնելու ցանկությամբ։ 

Հայաստանի հարցված բնակիչների կեսն իրեն բարի է համարում (50,3%), հավանաբար բարի՝ 30,9%-ը։ Հարցվածների 1,8%-ը կտրուկ բացասական է պատասխանել հարցին, իսկ 6%-ը դժվարանում է իրեն բարի համարել։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 10,9%-ը:

hay

Հայաստանի պատասխանողների մեծամասնությունը (65,5%) ասել է, որ վերջին անգամ լավ գործ է արել այս շաբաթ, իսկ 10,3%-ը՝ այս ամիս։ Երկու ամիս առաջ և այս տարի կատարած բարի գործերի մասին հիշում է Հայաստանի բնակիչների 3%-ը։ Հարցվածների 18,2%-ն ընդհանրապես չի հիշում իր արարքները։

Հարցմանը մասնակցած Հայաստանի բնակիչների 69,7%-ը հաճախ հաճելի խոսքեր է ասում ուրիշներին՝ ոգևորելու համար։ Միևնույն ժամանակ, 17%-ն աջակցում է իր հարազատներին, բայց ոչ այդքան հաճախ, 13,3%-ը հազվադեպ է խրախուսում նրանց, բայց կցանկանար դա անել ավելի հաճախ։