Հայկական բոլյուսով (դեղահաբ) էին բուժում ֆրանսիական թագավորին. ինչ էր դա

Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում նման տեսարան է նկարագրվում.

«Լյուդովիկոս XI-ը հազվագյուտ հյուր է Փարիզում: Նա որոշել էր գիշերել մռայլ, բայց, ի տարբերություն Լուվրի, ապահով պաշտպանված Բաստիլում:

Թագավորը, իր հարմարավետ աթոռին նստած, զայրույթով նախատում է իր իշխանավորներին, որ ամեն տարի ավելանում են նրանց ծախսերը:

Սենյակում հավաքվածների թվում էր նաև պալատական բժիշկ Ժակ Կուակտիեն, որի ներկայությունը պայմանավորված էր թագավորի հիվանդության սուր նոպայի պատճառով: Լյուդովիկոսի ականջներում «սարսափելի աղմկում է, իսկ կուրծքը կարծես բոցավառվում է»։ «Դա, իրոք, լուրջ է», — եզրակացնում է բժիշկը, շոշափելով թագավորի զարկերակը և հետո ասում.

«Ձեզ կփրկի ծծվող միջոցը։ Մենք ձեր պարանոցի վրա կդնենք մոմով քսուքից, հայկական բոլյուսից, ձվի սպիտակուցից, ձիթապտղի յուղից և քացախից պատրաստված մեծ կտոր: Դուք շարունակելու է խմել թուրմը, և մենք երաշխավորում ենք Ձեր առողջությունը»:

Բոլյուսը շագանակագույն կամ դեղին կավ ջրի և երկաթի օքսիդի չնչին պարունակությամբ: Այն հիմնականում հանդիպում է բազալտի ճաքերի և դատարկությունների մեջ։ Ի սկզբանե այն արդյունահանվել է Պարսկաստանում և Հայաստանում, սակայն հետագայում հայտնաբերվել է հրաբխային շատ երկրներում:

Հռոմեացիները բոլյուսին ասում էին «terra rubra» (կարմիր հող), իսկ արևելքում հայտնի է որպես հայկական կավ։