Հայկական ֆուտբոլի լեգենդը․ ճանաչեցի՞ք մեր հայրենակցին

Լևոն Իշտոյանը ծնվել է 1947 թվականին Գյումրիում՝ Ադանայից Հունաստան, ապա Հայաստան տեղափոխված ընտանիքում։ 9 տարեկանից սկսել է ֆուտբոլ խաղալ, որի արդյունքում 1960 թվականից դարձել է Շիրակ դպրոցի սան, իսկ 1965 թ.-ից խաղացել է հիմնական թիմում։ Շիրակի կազմում Լևոնը անցկացրել է 75 խաղ և խփել է 7 գնդակ։

Արդեն 1968-ից խաղացել է Երևանի Արարատից և բարձրագույն լիգայում անցկացրել է 196 խաղ և խփել է 28 գնդակ։ Իշտոյանը խաղացել է նաև ԽՍՀՄ-ի հավաքականում։ 1973թ-ի հոկտեմբերի 10-ին ԽՍՀՄ գավաթի եզրափակչում իրականացրած երկու դիպուկ գոլերը Իշտոյանին լեգենդ են դարձնում:

1987թ.-ից Լևոնը ապրում է ԱՄՆ-ում: Նա Լոս Անջելեսում բացել է ֆուտբոլային Արարատ դպրոցը, իսկ 2008թ.-ին՝ Իշտոյանի ֆուտբոլի ակադեմիա: