Ինչու են վրացիները հայերին ասում «սոմեխի». որտեղից է գալիս այդ անունը

Հայերին վրացերեն անվանում են «սոմեխի», իսկ Հայաստանը՝ «Սոմխեթի»։ Միջնադարյան վրացական արձանագրություններում հայերով բնակեցված տարածաշրջանը հայտնի էր որպես Սոմխիթի, աշխարհագրական տերմին, որը վերաբերում է Հայաստանին։ 18-րդ դարում «Սոմխիթի» տերմինը փոփոխություններ է կրել և դարձել «Սոմխեթի»։

Ժամանակակից գիտնականները կարծում են, որ «Սոմխեթի» տերմինը եղել է «Սուխմի» կամ «Սոխմի» հնագույն երկրի անվանումը, որը գտնվում է Վերին Եփրատի երկայնքով:

Պրոֆեսոր Դեյվիդ Մարշալի Լանգի խոսքով, Վերին Եփրատի երկայնքով ապրող ցեղերի «Սոխմի» անվանումը, կարծես, հավերժացվել է Միջնադարյան և ժամանակակից վրացական տեքստերում որպես հայերի անուն «Սոմեխի», ինչը նշանակում է «հայ»և «Սոմխեթի»՝ Հայաստանի:

Վերը հրապարակված քարտեզը տպագրվել է Թիֆլիսում 1902 թվականին: Քարտեզը ցույց է տալիս այն տարածաշրջանը, որը վրացիների համար հայտնի էր որպես Հայաստան (Սոմխեթի), որն ընդգրկում է Դմանիսի Պատմական բնակավայրը, որը Հայերով բնակեցված հողերն էին: