Հայ լեգենդար հետախույզն, ով բացահայտեց նացիստական Գերմանիայի լրտեսներին և Անգլիայի թագուհուց սուր ստացավ
Լոնդոնում 1915 թվականին ծնված Ջեք Չարլզ Աղազարյանը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բրիտանիայի հատուկ գործողությունների վարչության ամենահամարձակ հետախույզներից մեկը: Հենց նրա շնորհիվ են հայտնաբերվել Ֆրանսիայի ու Բրիտանիայի երկակի գործակալները՝ մարդիկ, ովքեր աշխատում էին նացիստական Գերմանիայի համար։
Գաղտնի հետախուզական ծառայության հատուկ գործակալին միանում է նաև կինը՝ Ֆրանսուազա Իզաբելլա Աղազարյանը, ով նույնպես հետախույզ էր։
Հետախուզական ծառայությանը միանալուց կարճ ժամանակ անց Ջեք Աղազարյանն ուղարկվում է գերմանացիների կողմից օկուպացված Ֆրանսիա` հայտնաբերելու Ֆրանսիայի ու Բրիտանիայի երկակի գործակալներին: Գաղտնի գործողությունների ընթացքում նրան հաջողվում է բազմաթիվ լրտեսների բացահայտել:

Նույն թվականի հունիս ամսին Աղազարյանը նոր առաքելությամբ կրկին Ֆրանսիա է վերադառնում: Սակայն մեկ տարի անց գաղտնի օպերացիա կատարելու ժամանակ նա գերի է ընկնում նացիստների մոտ։
Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից քիչ առաջ Աղազարյանը գնդակահարվում է գերության մեջ՝ ենթարկվելով բազմաթիվ կտտանքների։
Բրիտանիան, սակայն բարձր է գնահատել Աղազարյանի սխրանքը։ Անգամ Բրիտանիայի թագուհու կողմից որպես նվեր նրա ընտանիքն հատուկ սուր է շնորհվել։