Մարսելի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը․ ո՞վ է Պատրիկ Մալաքյանը

Պատրիկ Աշոտի Մալաքյանը ծնվել է 1963 թվականին Ֆրանսիայում․Անրի Վերնոյի որդին է։ Մանկության տարիներին կրել է Վերնոյ ազգանունը, իսկ երբ չափահաս է դարձել, փոխել է Մալաքյանի:

Պատրիկը մարկետինգի և հասարակության հետ կապերի (PR) ոլորտում գիտական աստիճան ստանալուց հետո իրեն նվիրել է կինոարվեստին։ Սկզբում աշխատել է ռեժիսորի երկրորդ օգնական, հետագայում՝ առաջին։ Պատրիկը ինքնուրույն ինը ֆիլմ է նկարահանել, իսկ որպես ռեժիսորի օգնական մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի, այդ թվում նաև Անրի Վերնոյի ֆիլմերի ստեղծմանը։


Պատրիկ Մալաքյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել էր ճամփորդություն՝ Մարսելից մոտոցիկլով անցնելով եվրոպական որոշ երկրներ՝ հասել էր Թուրքիա, եղել հոր ծննդավայրում՝ Ռոդոսթոյում, ապա Արևմտյան Հայաստանով եկել էր Հայաստան։


Պատրիկ Մալաքյանը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)-ի Մարսելի մասնաճյուղի նախագահն է։