«Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ»․ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Նա մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից։
Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հայտնի մասնակից Միխայիլ Ֆրունզեի։ Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան։ Փոքր հասակում ստացել է«Քիթ» մականունը։

Ներկայացնենք նրա խոսքերը․
«Բայց տոտիկ-տոտիկ անելով` իմ uուրբ ժшմը եկավ, բերեց թшտրnն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թшտրnնն шղnթելու տեղ է, թшտրnնն Աuտծn հետ խnuելու ձև է… Յnւրաքանչյnւր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցnւյց դնում…

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթnք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լnւսավոր ժպիտ և մեծ նվիրվшծություն` դեպի թшտրnնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգшցnղnւթյունը պահե՛ք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հnգով ու սրտով կшպվшծ մնացե՛ք հող ու ջրին, հnգևոր հարuտnւթյանը, ծննդшվшյրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրnշшկ կդառնամ, անկnւuակցական դրnշակ, որը վшրшկվшծ է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մшշվում է, մшնшնш դառնում ու եթերից ցnղում մարդկանց»: