Այս հայուհու ու թուրքիայի նախագահի գաղտնի սիրո մասին գիրքը ռեկորդային վաճառք է ունեցել
Այս սիրո պատմության մասին երբեք չէինք իմանա, եթե այս մասին գիրք չգրվեր։ Հեղիանկը գիրգը կոչել է «Հերոսի տխուր սերը»։ Այն ամբողջությամբ նվիրված է Հերմինեին, ով ազգությամբ հայ է ու Քեմալ Աթաթուրքին։ Գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է նրանց սիրո պատմությունը։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և Հերմինե անունով հայ կնոջ սիրո պատմության մասին լուրերը սկսեցին շրջանառվել շատ տարիներ առաջ։ Հեղինակը նշել է, որ այդ պատմության մասին տեղեկացել է հենց հերոսուհուց։

Ըստ այդմ, Հերմինեն Աթաթուրքի հետ հանդիպել է 1929թ., պաշտոնական երեկույթի ժամանակ: Ասում են՝ այդ երեկույթի ողջ ընթացքում նախագահը աչքը չի կտրել Հերմինեից։ Աթաթուրքն առաջին հայացքից սիրահարվել է և հրավիրել իր նստավայր` Դոլմաբահչեի պալատ: Հերմինեն ևս անտարբեր չի եղել և նրանք սկսել են հանդիպել:
Սակայն չեն կարողացել ամուսնանալ երկու պատճառով՝ նախ տարիքային մեծ տարբերության և իրեն ամբողոջությամբ թուրք ժողովորդին նվիրելու Աթաթուրքի որոշման պատճառով:
«Ինձ համար չկա ոչ մի տարբերություն, դու հայ ես, թե հույն: Երբ տեսա քեզ, հասկացա, որ թրքուհի չես: Դու ծաղիկ ես, որը դեռ պետք է բացվի: Ես շատ եմ սիրում քեզ»,- ասել է Աթաթուրքը Հերմինեին: Սիրավեպի ամբողջ պատմությունն ու ընթացքը հեղինակը փորձել է գեղարվեստորեն նկարագրել ու ընթերցողին մաքսիմալ պատկերավոր տեղեկատվություն հաղորդել։