Ի՞նչ էր ասել հայտնի ռուս գրողը ՀԱՅԵՐԻ մասին, որի համար հայտնվել էր Ադրբեջանի սև ցուցակում

Սկանդալային հայտնի ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը, ով մահացավ 2020 թվականի մարտի 17-ին ՝ 77 տարեկան հասակում՝ ուռուցքաբանական վիրահատության հետևանքով առաջացած բարդություններից, երբեք չի թաքցրել իր համակարանքն ու սերը հայ ազգի նկատմամբ:

Գրողը մի քանի անգամ այցելել է թե՛ Հայաստան, թե՛ Արցախ, և մի անգամ գրել է.

«Հայոց պատմության կողքին նույնիսկ կանգնելն է մի տեսակ ամոթալի։ Հայաստանը 301 թվականին (Բյուզանդիայից առաջ) դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը»:  

​Գրողի գրառումը բուռն քննարկումների թեմա էր դարձել իր հետևորդների շրջանում։

Հենց հետևորդներից մեկն ավելացրել էր. «Բացի այդ, նրանք զարմանալի ձեռագիր պատմություն ունեն, բազում հին տեքստեր։ Եվ գրեթե բոլորը պահպանվել են»:

Իսկ ամենամանրախնդիր հետևորդը որոշել է ուղղել Լիմոնովին. «Առաջին պետությունը, որի թագավորներն ընդունել են քրիստոնեությունը մ.թ.ա. 150 թվականին, Միջագետքի Օսրոենի թագավորությունն էր՝ Եդեսիա մայրաքաղաքով»։

Ի պատասխան գրողը ևս մեկ գրառում կատարեց. «Ինձ գրել են, որ առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենն էր։ Հայերը նույնիսկ այսօր են հայ մնացել, օսրենցիները Միջագետքից վաղուց վերացել են»։

Ադրբեջանի ԱԳՆ–ն Արցախ այցելելու համար Էդուարդ Լիմոնովին ներառել էր սև ցուցակի մեջ։ Երկիր ռուս գրողի մուտքն արգելված է։