Թուրքիայում հայտնաբերվել է 5000-ամյա ՀԱՅԿԱԿԱՆ քաղաքը
Թուրք հնագետները վերջերս հրապարակել են Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիի տակ արված հայտնագործությունները։ Նվազող ջուրը ճանապարհ է բացել դեպի Թուրքական ժամանակակից Կարս նահանգում գտնվող հնագույն քաղաքի տակ փորված թունելների ընդարձակ ցանց։ Երբեմնի հզոր քաղաք Անին՝ Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքը, այսօր լքված ու անտեսված է։
Անիի բնակչությունը 11-րդ դարին հասել էր հարյուր հազար մարդու։ Իր շքեղությամբ հայտնի Անին հայտնի էր որպես «40 դարպասների քաղաք» և «1001 եկեղեցիների քաղաք»։ Ավելի ուշ նա դարձավ մարտադաշտ տարբեր մրցակից կայսրությունների համար, ինչը հանգեցրել է քաղաքի կործանմանը և լքմանը:

Գաղտնի ջրային ալիքները, վանականների չբացահայտված խցերը, աղոթքի սենյակները, հսկայական միջանցքները, բարդ թունելները, անհավատալի թակարդները և անկյունները, որոնք ստիպում են մարդուն կորցնել ուղղության զգացումը, ընդամենը մի քանիսն էին: Հայտնաբերվել է ավելի քան 500 մետր երկարությամբ 823 ստորգետնյա կառույց։ Այդ շինությունների մեծ մասը օգտագործվել է որպես բնակելի տներ, մյուս շինությունները ներառել են եկեղեցիներ, ջրանցքներ, աղավնատներ և այլն:
Ենթադրվում է, որ քաղաքը ավելի քանի 50200 տարեկան է: