Ուրախ ու անհավատալի պատմություններ ՀԱՅ ՀԱՆՃԱՐՆԵՐԻ կյանքից

  • Սերգեյ Փարաջանով

Մի անգամ Փարաջանովը սմոքինգ է փնտրում` Ֆելինիի հրավիրած միջոցառմանը մասնակցելու համար: Երբ վերադարձավ, հարցրեցին, թե ինչպես գնաց այդ միջոցառմանը: Ասաց, որ ինքնաթիռում տեսել է ցուցանակ` ծխախոտի վրա խաչ քաշած, վրան գրված. No Smoking: Դրանից է մեկ հատ խնդրել, ինքնաթիռից իջնելուն պես կախել վզից:

  • Մհեր Մկրտչյան

Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզին հարցնում են.

– Ֆրունզ ջան, ոնց է եղանակը Հայաստանում:

– Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:

****

Մհեր Մկրտչյանին հարցնում են` երբևէ հարբած կա՞ս:

Մի անգամ. «Հին օրերի երգը» ֆիլմում սև թուղթն ուտելուց…

***

Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.

– Յուր ջան, ուր կերթաս:

– Կանադա` մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:

Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.

– Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

  • Արամ Խաչատրյան

Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:

Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.

– Իսկ որտեղից եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ: