Հայ արքան, ում Քրիստոս ուղարկեց իր պատկերով թաշկինակը և գրավոր նամակ

Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին հայ արքան է, ով, Քրիստոսի կենդանության օրոք լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է:

Աբգարն արքան, ըստ ավանդության, առաջին դարի քրիստոնյա առաջին թագավորն է: Նրա օրոք է ծնվում աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս: Եվ երբ Աբգարը հիվանդանում է, իմանալով Քրիստոսի գործած հրաշքների մասին և հավատալով նրան, իր պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկում Քրիստոսին՝ խնդրելով Երուսաղեմից գալ և բժշկել իրեն։ Սուրհանդակ Անանեի հետ, բացի նամակից, թագավորն ուղարկում է նաև Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե Հիսուս չկամենա գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:

abgar-tagavor

Իր ուղարկած նամակում արքան խնդրում է գալ և թագավորել իր երկրում.  «Այս պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:

Քրիստոս ուղարկում է պատասխան նամակը՝ գրված Թովմաս առաքյալի ձեռքով. «Երանի՜ նրան, ով առանց տեսնելու կհավատա Ինձ, որովհետև գրված է. Ինձ տեսնողները պիտի չհավատան Ինձ, բայց նրանք, որ չեն տեսել Ինձ՝ պիտի հավատան և հավիտյան պիտի ապրեն․․․»: Քրիստոս թեև չի գալիս, բայց ուղարկում է Իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին։

Անանիան պատասխան նամակի հետ թագավորին է բերում նաև Փրկչի կենդանագիր պատկերը: Այն երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, իսկ այժմ գտնվում է Ջենովայի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցում: Իսկ Քրիստոսին ուղղված Աբգար թագավորի նամակի բնօրինակը գտնվում է Հռոմի Պապի անձնական հավաքածուում և պահպանվում է մինչ այսօր: