Ճանաչու՞մ եք մեր ՀԱՅՈՒՀՈՒՆ, ով դարձավ Ստրասբուրգի քաղաքապետը

Ժանն Բարսեղյանը Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի ծոռնուհին է։ Նա 2020թ-ին ընտրվեց Գերմանիայի առաջադիմական քաղաքներից մեկի՝ Ստրասբուրգի քաղաքապետ:

Բարսեղյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 6-ին Սյուրեն քաղաքում, մայրը՝ բրետոնացի իրավաբան է, հայրը՝ հայ փաստաբան։

Բեռլինում Ժանն Բարսեղյանը դարձել է բուսակեր և որոշում կայացրել հետագայում մասնագիտանալ բնապահպանական իրավագիտության մեջ։ 2002-ին Ստրասբուրգի համալսարանում կյանքի է կոչել իր այդ որոշումը։

2010 թ-ին արյան կանչով Ժանն Բարսեղյանը որոշել է վերմիավորվել իր հայկական արմատները։ Նա նախաձեռնել է Հայաստանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր կայուն զբոսաշրջության, թափոնների վերամշակման և սոցիալ-մշակութային փոխանակումների ոլորտներում։

Ստրասբուրգում Ժաննը ստեղծել է Պարույր Սևակի անունը կրող «Սևակ» ասոցիացիան, որտեղ էլ աշխատանքային 2 տարվա ընթացքում սովորել է հայոց լեզու և ծանոթացել մշակույթին։

2020 թվականի մարտի 15-ին Ստրասբուրգում կայացած քաղաքապետի ընտրությունների 1-ին փուլում Ժանն Բարսեղյանը դարձել է առաջատար, իսկ հունիսի 28-ին կայացած 2-րդ փուլը հաղթանակելով ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ և պաշտոնավարելու է առաջիկա 6 տարում։

Ժանն Բարսեղյանը ընտրությունների առաջին փուլից հետո վարակվել էր Covid-19 համավարակով, սակայն 5 շաբաթ անց, մեծ դժվարությամբ ապաքինվել։