Ճանաչում ե՞ք մեր հայրենակցուհուն․ ո՞վ է տաղանդավոր Սոնա Վանը
Բանաստեղծուհի Սոնա Վանը` նույն ինքը Սոնա Տեր-Հովհաննիսյանը, ծնվել է Երևանում՝ հայտնի հայ ֆիզիկոսի ընտանիքում։ Սոնան մասնագիտությամբ բժշկուհի է ՝ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1970-ականների կեսերին նա ընտանեկան պատճառներով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Աշխատում է որպես հոգեթերապևտ և հրատարակիչ հայ գրական-գեղարվեստական «Նարցիս» ամսագրում։ Պոեզիա է գրում միայն հայերեն․ հանդիսանում է 4 բանաստեղծական ժողովածուի հեղինակ։

Հայաստանում, որտեղ նա լայն ճանաչում ու սիրված է ընթերցողների կողմից, Սոնա Վանը հրատարակել է չորս բանաստեղծական գիրք, որոնցից առաջինը՝ «Անուն չունեմ»-ը ողջունել է Սիլվա Կապուտիկյանը։

Բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սոնա Վանը արժանացել է Չինաստանի միջազգային գրական մրցույթի բարձրագույն մրցանակին, որի շրջանակներում ներկայացրել է «Լիբրետո անապատի համար» չինարեն գիրքը: Այս գիրքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչ-որ իմաստով պատմում է նաև հեղինակի ընտանիքի մասին: