Ինչպե՞ս ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԸ հայտնվեց աշխարհահռչակ «Գահերի խաղը» սերիալում
HBO ամերիկյան հեռուստաալիքի «Գահերի խաղը» հայտնի սերիալում, որի վերջին սերիան դիտումների քանակով դարձել է ամենառեկորդայինը HBO-ի ողջ պատմության մեջ, հայկական դուդուկ է հնչում:
Սերիալի երաժշտության կոմպոզիտոր Ռամին Ջավադին YouTube-ում տեղադրված փոքրիկ ֆիլմում պատմում է իր երաժշտական ճանապարհի և «Գահերի խաղը» հեռուստասերիալի երաժշտական ձևավորման մասին:

Կոմպոզիտորն ասում է, որ ֆիլմի համար շատ կարևոր է երաժշտության ճիշտ ընտրությունը,քանի որ այն շատ բան է պատմում ֆիլմի ու դրա սյուժեի մասին: Նա նպատակ ուներ ստեղծել առանձնահատուկ ու տարբերվող երաժշտություն, որ նայողը միանգամից հասկանա, որ «Գահերի խաղն» է նայում:
Երաժշտությունը սերիալում նաև համապատասխանում է հերոսների կերպարային առանձնահատկություններին.
«Քանի որ ֆիլմում շատ-շատ են կերպարները, մենք որոշել ենք երաժշտական թեմաներ ստեղծել միայն մի քանի հերոսի համար: Օրինակ Արյա Սթարքն ունի իր թեման:

«Գահերի խաղի» երաժշտական մասին անդրադարձող այս փոքրիկ ֆիլմում Ջավադին նաև նշում է, որ Դեյներիս Թարգարիենի և դոտրակցիների կերպարների համար օգտագործվել է հայկական դուդուկը (ծիրանի ծառից պատրաստված փող):