Լսե՞լ ես Աստվածընկալ տաճարի մասին. որտեղ է այն գտնվում

Սուրբ Աստվածընկալ տաճարը միջնադարյան վանական համալիր է, հնագույն կառույց, կիսով չափ ավերված, որի տանիքը կառւցված է բազիլիկից։

Մոտակայքում է գտնվում Կաթողիկե մեծ եկեղեցին, ներսից՝ խաչաձև կառույց, չորս գավիթներով։

Սբ․ Նշան եկեղեցի (Աստվածընկալ վանքի).jpg

Եկեղեցու ներսում կա 1244 թ. գրություն, որտեղ նշված է, որ հուշարձանի բարերարներն են եղել իշխան Վաչուտյանը իր կնոջ՝ Խորիշահի հետ։ Հարավ-արևմտյան առանձին շարասյան վրա պահպանվել է գրություն, ըստ որի ճարտարապետի անունը Հովհաննես է։

Բակում պահպանվել են XIII-XV դդ. պարսպի ավերակներ, խաչքարեր և տապանաքարեր։ Խաչքարերով փոքրիկ մատուռը ծառայել է որպես դամբարան։

Տաճարը գտնվում է Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ Քասաղ գետի ձախ ափին։