ՄԱԿ-ում պատմության մեջ ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայը․ Բենոն Սևան

Սևանը ծնվել է 1937 թվականին՝ կիպրահայ ընտանիքում, որը Ադանայից փախչելով հաստատվել էր Կիպրոսում։


Կրթությունը Սևանը ստացել է Նիկոսիայի Մելքոնյան կրթական ինստիտուտում։
Արդեն մեծ հասակում Սևանը պատմության և փիլիսոփայության բակալավրի կոչում է ստացել Նյու Յորքի Կոլումբիա քոլեջում և լրացուցիչ աստիճան Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցից:
Նա միացել է ՄԱԿ-ին 1965 թվականին և Իրան-Իրաք հակամարտությունում գերիների հետ կապված հարցերի վրա: 1982 թվականից մինչև 1988 թվականի մարտը Սևանը եղել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի քարտուղար։ 1988 թվականի ապրիլին նա նշանակվել է Աֆղանստանի հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տնօրեն և ավագ քաղաքական խորհրդական։

1992 թվականի հուլիսին Սևանը նշանակվել է ՄԱԿ-ի քաղաքական հարցերի դեպարտամենտում Գլխավոր քարտուղարի օգնական։ Բայց Սևանը գրավեց համաշխարհային ուշադրությունը, երբ սկսվեց «Նավթ՝ սննդի դիմաց» ծրագրի հետաքննությունը: Հետաքննությունը պնդում էր, որ Սևանը կաշառք է ստացել Սադամ Հուսեյնից նավթի վաուչերների տեսքով և թույլ է տվել Սադամին հավաքել 11 միլիարդ դոլար ռազմական և այլ նպատակների համար։

Իսկ արդեն 2005 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ նա փախել է ԱՄՆ-ից և վերադարձել հայրենի Կիպրոս