Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հայ ռեկտորը

Արմատներով Արցախից Միքայել Պողոսյանը ծնվել է 1956 թվավանին Մոսկվայում։ Դեռ մանկուց տարվել է ավիակոնստրուկտորներով և արդեն պատանի տարիքում հստակ գիտակցել է, թե ինչ մասնագիտություն է ընտրելու։

1979 թվականին Միքայելը ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։ Քանի որ համալսարանում գերազանց առաջադիմություն է ունեցել, հնարավորություն է ունեցել աշխատանքի ընտրություն կատարել։ Եվ այդպես աշխատանքի է անցել Մոսկվայի Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր, ապա 1994 թվականից՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, իսկ արդեն 1997 թվականից՝ «Սուխոյ» ավիացիոն ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրեն։

1984 թվականին՝ 28 տարեկան հասակում, երբ Սուխոյի անվան ավիաշինական գործարանում ընդամենը 5 տարի էր աշխատել, Միքայելը գլխավորում էր Սու27 ռազմական ինքնաթիռի նավատորմային տարբերակի մշակման նախագիծը։

Միքայելը հանդիսանում է 14 գիտական աշխատանքի և 11 հայտնագործության հեղինակ։ Միքայելը նաև հանդիսանում է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորը։