Ռուսաստանի արվեստի հայ վաստակավոր գործիչը․ Ալեքսանդր Ադաբաշյան

Արմատներով Կարսից Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում։
Ալեքսանդրն ամեն օր դպրոց էր գնում տրամվայով, որն իրեն մեծ հաճույք էր պատճառում և շատ էր ցանկանում դառնալ գնացքի ուղեկցորդ։ Հետո ցանկանում էր դառնալ կրկեսի ծաղրածու․ շատ էր հավանում այս մասնագիտությունը, որը հնարավորություն էր տալիս հորինել, խաղալ և նկարել։ Ադաբաշյանը մասնակցում էր գեղարվեստական տարբեր խմբակների՝ նկարում էր, սովորում թատերական ստուդիայում։


Դպրոցական տարիքում Ադաբաշյանը ծանոթանում է Նիկիտա Միխալկովի հետ։


Ալեքսանդրը ընդունվում է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարան, որտեղ ուսումը կիսատ է ողնում և գնում է ծառայության։ 1967 թվականին զորացրվելով՝ Ալեքսանդր Ադաբաշյանը վերադառնում է ուսումնարան։ Իսկ արդեն 1971 թվականին Ալեքսանդրը կինո է մուտք գործում։ Նիկիտա Միխալկովը իր ուսանողական դիպլոմային աշխատանքը կատարելիս հրավիրել էր նրան որպես դեկորատրի։ Այսպես Ալեքսանդրը սկսում է իր ուղին։ Սկզբում եղել է դեկորատոր, ապա արդեն դարձել է սցենարիստ։

Առաջին սցենարը, որը սկզբից մինչև վերջ գրվեց Նիկիտա Միխալկովի հետ, «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» ֆիլմի սցենարն էր 1977 թվականին։ 1990 թվականին կայացավ Ալեքսանդր Ադաբաշյանի ռեժիսորական դեբյուտը՝ «Մադո, ցպահանջ» ֆիլմը։ Սկզբից Ալեքսանդրին խնդրեցին գրել ֆիլմի սցենարը, իսկ հետո նկարահանել այն։
Ընդհանուր առմամբ Ադաբաշյանը 37 ֆիլմի սցենարի հեղինակ է։