Հորդանանի թագուհին կրում է հայկական զգեստներ
Հայտնի լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդի տիկնոջ՝ Ռանի թագուհու լուսանկարը, որը կրում է իր հեղինակած հագուստը:
«Թագավորական ընտանիքի անդամները տարբերվում են աստղերից: Թագավորական ընտանիքն իր հմայքն ունի»,- գրել է հայտնի դիզայները «Facebook»-յան իր էջում:

Գրիգոր Ջաբոտյանը մասնագիտական կրթություն է ստացել Բեյրութում, այնտեղ էլ սկսել է աշխատանքային գործունեությունը: Արդեն 23 տարեկանում բացել է անձնական նորաձևության տունը:
Նա նորաձևության աշխարհում հատկապես հայտնի է հարսանեկան իր զգեստների հավաքածուներով: Իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսել է Բեյրութի Արվեստի և նորաձևության հմտությունների ավագ դպրոցից (l’Ecole Superieure des Arts et techniques de la Mode in Beirut): 2007 թվականին դիզայներն արդեն աշխարհահռչակ Էլի Սաաբ (Elie Saab) ընտանիքի անդամ էր և աշխատում էր այդ բրենդի ստեղծագործական բաժնում (Elie Saab’s creative department):

2008 թվականին Գրիգոր Ջաբոթյանն իր «Une noce funebre» հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության օրերի ընթացքում և ճանաչվեց Միջին Ասիայի լավագույն երեք դիզայներներից մեկը: Այժմ սիրելի աշխատանքը նաև ընտանեկան բիզնես է: Իր աշխատանքներում հաճախ է հայկական ազգային դետալներ օգտագործում: Իսկ վերջին հավաքածուն անվանել է «Ախթամար»: