«Խայտառակ արարք». թուրք պատմաբանի բացահայտումները Հայոց ցեղասպանության մասին

Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր աշխատությունում անդրադարձել է ավելի քան 1.5 միլիոն հայի կոտորածի ու տեղահանության պատմական փաստերին: 

Հեղինակը թուրք գրող ու պատմաբան է, որի ուսուցիչը հայտնի և հեղինակավոր ցեղասպանագետ Վահագն Տատրյանն էր:

Հեղինակն ունի 10 աշխատություն, որոնցից երկուսը կարևոր ներդրում ունեն ցեղասպանության ճանաչման գործում: Թաներ Աքչամն աշխատել է օսմանյան աղբյուրների հետ և շարադրում է աղբյուրագիտական վերլուծություններ:

Խայտառակ արարքը պատմաքաղաքագիտական աշխատություն է, որովհետև այն ոչ միայն պատմություն է, այլ նաև օսմանյան պետության քաղաքականություն, որը ցեղասպանությունը դիտում էր որպես ներքին քաղաքականություն: Բայց ավելի քան 106 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը Թուրքիան այսօր դարձնում է նաև արտաքին քաղաքականություն: 

Հեղինակը հայոց ցեղասպանության մասին գրում է 3 տեսանկյունից, լինելով թուրք՝ Թուրքիայի տեսանկյունից, ունենալով հայ ուսուցիչ՝ շատ լավ տեղյակ լինելով հարցի հայկական ընկալումներին, և, լինելով արևմտյան ակադեմիական շրջանակներում, խնդիրը պատկերացնում է նաև այս տեսանկյունից:

Այս աշխատությունն առանձնանում է հենց այս կարևոր գործոններով՝ ցեղասպանության մասին կարդում ենք ոչ միայն թուրքի, կամ հայի տեսանկյունից, այլ ավելի լայն ու խորը մանրամասներով:

Սա կոչվում է գիտնականի բծախնդիր և բարեխիղճ աշխատանք:

Մեր նպատակը ոչ թե Թուրքիայի` հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի, այլ վերահաստատումը. մենք պետք է պահանջենք, որ Թուրքիան վերահաստատի, որ 100 տարի առաջ՝ 1918 թվականին, մեջլիսի մակարդակով ճանաչել է հայոց ցեղասպանությունը: