Այս հայի շնորհիվ Թալինի, Հաղարծինի և Թեղուտի դպրոցներում հիմնվել են համակարգչային դասարաններ. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը
Խոսքը հայ գործարար, բարերար Վահե Բադալյանի մասին է:
Ծնվել է 1970 թ. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում և մոտ մեկ տարի անց ընտանիքը վերադարձել է Հայաստան։
Հայրը՝ Ռոմիկ Մաթևոսի Բադալյանը, մասնագիտությամբ բժիշկ է։ Համալսարանն ավարտելուց հետո որպես բժիշկ գործուղվել է Տաջիկիստան։ Մայրը՝ Անահիտ Լևոնի Մարգարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։
Վահեն սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա 1987 թ. ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1993 թ.:
1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1989 թ. մասնակցել է Երասխից վերև՝ Տիգրանակերտ գյուղի պաշտպանությանը, իսկ 1990 թ.` Իջևանի սահմանամերձ հատվածում տեղի ունեցող պաշտպանական գործողություններին։
Գործարարությամբ սկսել է զբաղվել 1989 թ., հոր ու եղբոր հետ համահիմնադրել է մի շարք ընկերություններ։ Հայաստանում Վահեն բացել է առաջին առևտրային բենզալցակայանը, որոնց թիվը հետագայում հասել է 4-ի։
1994 թ. ապրիլի 1-ին եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ համահիմնադրել է գրավատների ցանց: 2011 թ. ցանցը վերափոխվում և դառնում է «Ֆասթ կրեդիտ կապիտալ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն։ Կառույցի կազմում գործել է գրավատների, բանկային, վարկային, հաշվապահական ոլորտի ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող բաժին, որը հետագայում վերաճել է «FinConstruct» ընկերության:
2003 թ. մարտի 26-ին համահիմնադրվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունը՝ «Կովկաս» պանդոկով։ 2012 թ. բացվում են «Կովկաս» ռեստորանային համալիրը և հինգաստղանի հյուրանոցը։
2003 թ. դեկտեմբերի 17-ին համահիմնադրվել է «Վիվարո բեթինգ» ընկերությունը, որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ։
2011 թ. բացվել է «Վիվարո գեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ։
Վահե Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի և Թեղուտի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։
Վահե Բադալյանն ամուսնացած է, ունի երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի։