Ճանաչենք ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ. ո՞վ է Ֆրանսիայում ամենահայտնի ՀԱՅ կինոռոժիսորը
- Անրի Վերնոյ
Անրի Վերնոյը, կամ ավելի ճիշտ Աշոտ Մալաքյանը, ծնվել է 1920 թ. հոկտեմբերի 15-ին Թուրքիայում: Մալաքյանների ընտանիքը 1924 թ. գաղթել է Հունաստան, և մի որոշ ժամանակ անց հաստատվել է Մարսելում: Փոքրիկ Անրին երգել է Մարսելի եկեղեցում և հաճախել է տեղի կաթոլիկ դպրոց, սովորել է կիրառական արվեստի, ինչպես նաև ֆինանսական դպրոցներում:
1949 թ. Վերնոյը տեղափոխվում է Փարիզ և խորասուզվում կինեմատոգրաֆի մեջ:

Վերնոյի ֆիլմերը եվրոպական կինեմատոգրաֆի անգին նմուշներից են:

1991 թ. էկրաններ են բարձրանում Վերնոյի թերևս ամենագեղեցիկ երկու՝ «Մայրիկ/Mayrig» և «Պարադի փողոց, տուն 588/588 rue Paradis» գործերը:
Մայրական սիրո, ջերմության, ընտանիքի, վաղվա օրվա հանդեպ հույսի, ցավի և կորստի մասին պատմող այս ֆիլմը մի ողջ ազգի բնաջնջման և դրա հետևանքով պանդխտության ուղին բռնած մի ընտանիքի օրինակով ամբողջ ազգի ճակատագրի վառ ներկայացումն է, որի կողքով անտարբեր չի անցնում անգամ անսիրտ մարդը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1921 թ. Մարսելում:
Գրքի հիմքում համանուն գիրքն է, որը ունեցել է ավելի քան 40 տարբերակ, սակայն 1985 թ. հրատարակվել է դրանցից միայն մեկը և տարածվել ավելի քան 200 0000 օրինակով, իսկ ավելի ուշ այն թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով:
«Պարադի փողոց, տուն 588»-ը «Մարիկի» շարունակությունն է: Իրադարձությունները տեղի են ունենում մեր ժամանակներում: Փոքրիկ Պիեռը մեծացել է. նա հաջողակ ռեժիսոր է: Թվում է, թե նրա կյանքում ամեն ինչ լավ է, սակայն անցյալից չես փախչի…

Վերնոյը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։