Ծիծեռնակաբերդի հինգ գերեզմանները. ովքեր են այնտեղ թաղված
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Երևանի ամենաայցելվող վայրերից մեկն է: Այն կառուցվել է 1965 թ., երբ ազգային զարթոնքը համակեց հայերիս, չնայած, որ Հայաստանն այդ ժամանակ Սովետական Միության մաս էր կազմում:

Բացի 100-մետրանոց պատից, դեպի երկինք խոյացող հավերժություն խորհրդանշող սյունից և անմար կրակից, այտեղ այցելողը կարող է տեսնել 5 գերեզմաններ, և կան մարդիկ, որոնք կարծում են, որ այդ գերեզմաններև նույնպես անմիջական կապ ունեն Հայոց Ցեղասպանության զոհերի հետ: Սակայն դա այդպես չէ:
Հինգ գերեզմանները 1988 թ. սկսված Ղարաբաղյան շարժման համար զոհված առաջին հինգ ազատամարտիկներն են: Այն ժամանակ դեռ բնականաբար չկար Եռաբլուրը, այդ պատճառով էլ առաջին հինգ զոհերին հուղարկավորել են հենց Ծիծեռնակաբերդի տարածքում: