՛՛День Победы՛՛ հայտնի երգի հայ հեղինակը. Դավիթ Թուխմանով

Դավիդ Թուխմանովը խորհրդային և ռուսական ականավոր կոմպոզիտոր է, ով հեղինակել է հանրահայտ «Հաղթանակի օր» (՛՛День Победы՛՛), ՛՛Олимпиада – 80՛՛ և այլ հայտնի ստեղծագործություններ: Շատերը գիտեն այս երգերի մասին, սակայն քչերին է հայտնի դրանց հեղինակը և կամ էլ հեղինակի ազգությունը:

Դավիդ Թուխմանովը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայում: Մեծ կոմպոզիտորի հայրը` Ֆեոդոր Դավիդովիչ Թուխմանովը, ազգությամբ հայ է: Նա մասնագիտությամբ ինժեներ էր, լավ ձայն ուներ ու նեղ շրջապատում կատարում էր օպերաներից արիաներ:

Մայրը` Վերա Կարասևան, երաժիշտ էր:

Տաղանդավոր հայը 4 տարեկանում գրել է իր առաջին ստեղծագործությունը` դաշնամուրով երկու ձեռքով կատարման համար:

tuxmanov

Նրա ստեղծած հիթերը կատարել են այնպիսի հանրաճանաչ աստղեր, ինչպիսիք են Ալեքսանդր Գրադսկին, Իոսիֆ Կաբզոնը, Լև Լեշենկոն, Վալերիան, Օլեգ Միտյաևը, Վալերի Լեոնտևը, Սոֆիա Ռոտարուն և այլք: Դավիդ Տուխմանովը նաև հեղինակն է այնպիսի հիթերի, ինչպիսիք են «Эти глаза напротив», «Кони в яблоках», «Чистые пруды» երգերը և այլն:

Նրա գործունեության գագաթնակետն էր հայտնի «День Победы» ստեղծագործությունը՝ գրված 1975 թվականին:

Դավիդ Թուխմանովն այժմ 80 տարեկան է և իր  երրորդ կնոջ հետ բնակվում է Իսրայելում: Ասում է, որ բնակության վայր ընտրելու հարցում անչափ կարևորում է կլիմայի դերը. «Ինձ դուր է գալիս կլիման, ես հարավային մարդ եմ, իմ հայրը հայ է», — ընդգծել է տաղանդավոր կոմպոզիտորը: