Դուշման Վարդանին, այդ օրը դագաղի մեջ կենդանի որոշել էին թաղել. պատմություն, որ քչերը գիտեն

Գյումրու երկրաշարժից առաջ Դուշման Վարդանը Մոսկվայում էր, երբ լսեց երկրաշարժի լուրը Մոսկվայից Երևան գալով` տուն էլ չմտավ, անմիջապես գնաց Լենինական:

18 օրում Վարդանը փլատակներից հանեց 18 մարդ: 18 հոգի դրանից հետո վերստին կյանք ստացան, որոնցից մեկը հղի կին էր, որ ուր որ է ծննդաբերելու էր: Այս դեպքը շատ էր տպավորվել Վարդանի մեջ, անգամ մորն էր հետո պատմել այդ պատմությունը:

Եվ մի գիշեր շատ հոգնած էր, որոշել էր հանգստանալ: Քնելու տեղ չկար, մտել էր մի դագաղի մեջ կափարիչը փակել ու քնել: Առավոտյան մարդիկ դագաղը վերցնելուց են լինում մտածելով՝ հանգուցյալ է ու տանում են թաղելու:

vardan

Ներսից այդ պահինլսվում են ձայներ.

-Կենդանի եմ, սպասեցե՛ք…

Մարդիկ ասես վայրենացել էին: Չկար զգացմունք, վիշտը բոլորին քարացրել էր: Հոգևոր որևէ երևույթ, մշակույթ, գիրք` արդեն օտար էր դարձել նրանց համար: Ահա մի տեղ խարույկ են արել, գրքեր էլ էին վառում: Նկատեց հայկական ճարտարապետական մի հին, արժեքավոր գիրք: Նման բանը չէր կարելի տաքանալու համար կրակին տալ:

Գուրգուրանքով վերցրեց, շոյեց գիրքը, ապա դրեց մոտիկ ծառի ճյուղերի արանքում և գնաց իր գործին: Երբ ետ դարձավ, որ մի փոքր հանգիստ առնի, գիրքը կրկին խարույկի կողքին` ցեխի մեջ ընկած էր: Այս անտարբերացած մարդկանց համար` վառելանյութ էր միայն: Վերցրեց, սրբեց, կրկին դրեց ծառին և  հաջորդ դարձին կրկին եկավ մի փոքր հանգստանալու, գիրքն արդեն… վառել էին:  Վշտացել էր,  դառնացել. չկարողացավ արժեքավոր գիրքը փրկել: